Բավ է պառակտվել
24-02-2023 09:17

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձեռնպահ է քվեարկել «հակառուսական» բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել Է հակառուսական բանաձև՝ նվիրված Ուկրաինայում ռազմական գործողությունների տարելիցին, հայտնում է ՌԲԿ-ն։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա), ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն (այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Իրանը)։
Բանաձևի նախագիծն առաջարկել է Ուկրաինան, արևմտյան երկրների աջակցությամբ։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան մատնանշել է, որ փաստաթուղթը կպահանջի Ռուսաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայի տարածքից, ռազմական գործողությունների դադարեցում։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այս բանաձևի նախագիծն անվանել էր «հակառուսական և վնասակար», «միակողմանի և իրականությունից կտրված»։