Բավ է պառակտվել
16-03-2020 16:45

Հայաստանն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Արտակարգ դրության մասին նախագիծը կառավարությունում ընդունվելուց հետո ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է արժանանա նաև ՀՀ ազգային ժողովի հավանությանը։

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը։

«Հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն» ,- կառավարության արտահերթ նիստի ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու հարցը ներկայացնելիս` ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ստեղծվել է պարետատատուն, պարետատան ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարության արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններից բխող գործընթացները։

Արտակարգ դրության ընթացքում կշարունակեն փակ մնալ բոլոր կրթական, մարզական հաստատությունները։ Ուսուցումը կարող է իրականացվել միայն հեռավար տարբերակով։

Փակ են լինելու ժամանցի կենտրոնները՝ ռեստորաններ, սննդի օբյեկտները։ Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա.
Արտակարգ դրության ժամանակ արգելվում է հանրային հավաքների, բողոքի ակցիաների, գործադուլների անցկացումը։

Քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ՊՆ զորամասերում սահմանափակումներ կմտցվեն: ՔԿՀ-ներում արգելվում է հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցությւոններ ունենալը՝ բացառությամբ տեսազանգերից օգտվելու դեպքերի, կրոնական ծիսակատարություններ կազմակերպելը և դրանց մասնակցելը:

Զանգվածային միջոցառումների մասին՝ արգելվում է 20 հոգուց ավելի անձանց մասնակցություն՝ այն տարածքներում, որտեղ պարեկը կգնահատի, որ համաճարակային իրավիճակ է:

Արտակարգ դրությունը սահմանափակում է նաև ԶԼՄ- ների աշխատանքը։ Լրատվական միջոցները վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի մասին կարող են հայտնել միայն պաշտոնական տեղեկատվության հիման վրա։

«Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն»,- նշված է նախագծում:
Սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց հաղորդումների նկատմամբ: Իսկ սահմանված կարգի խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման։

Վարչապետը հետաքրքրվեց, թե ըստ էության ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին արգելո՞ւմ են ՀՀ-ի տարածքը լքել կոնկրետ ուղղություններով։ Ի պատասխան՝ Ռուստամ

Բադասյանն ասաց, որ ցամաքային ուղղություններով արգելվում է ելքը, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալուն պես կանցնեն կարանտինային ստուգման միջոցառումներ։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ երկրներ կան, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքացիների ելքերն ու մուտքերը փակելու համար։Ասաաց,որ քիչ առաջ

Ռուսատանի Դաշնության վարչապետի հետ հեռախոսազրույց ունեցել պայմանավորվեցինք, որ երկշաբաթյա ժամկետում հաղորդակցությունը ուղևորափոխադրումների մասով դադերեցվելու է ու ապահովելու է միայն քաղաքացիների վերադարձը Ռուսաստան ու Հայաստան։ Բայց բեռնափոխադրումները կշարունակվեն նույն ռեժիմով։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, թե մտավախություն ունեն,որ չեն կարողանա կառավարել շարժերը ։
«Մեզ համար մտավախեցնողը նման շարժերի կառավարումն է։ Մենք կարող ենք իրավիճակ ունենալ, երբ ցանկը, որը հրահանգվում է Առողջապահության նախարարի կողմից, կարող է փոփոխության ենթակալ լինել։ Այսօր դինամիկա ունենք մի ուղղությամբ, վաղը՝ մյուս ուղղությամբ և այդ ցանկը կարող է փոխվել բավականին արագ ու մենք չենք կարողանալու սա կառավարել»,- ասաց նա։ Զոհրաբ Մնացականյանը առաջարկեց, որ անցակետով թույլ տան Հայաստան մուտք գործել այն մարդկանց, որոնք հետևյալ կատեգորիայից են։
«Բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ՀՀ քաղաքացիների ընտանքի օտարեկրյա պետությունում քաղաքացիություն ունեցող անդամների համար, օտարերկրյա պետության դիվանագիտական անձնագրեր կրող անձանց՝ ծառայողական նպատակներով, և կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպաորտային միջոցների վարորդների համար, ինչպես նաև պարեկի որոշմամբ՝ այլ անձանց համար»,- ասաց նա։
Սակայն Ան Արսեն Թորոսյանը նշեց որ նման կերպ չեն կարող վարվել, երբ ամբողջությամբ փակեն Հայաստանի մուտքն ու ելքը՝օդային ճանապարհով,ապա նույն կորոնավիրուսի համար նախատեսված թեստերը, որոնք պետք է բերվեն Չինաստանից ինչպես պետք է կատարվեն։
Ի վերջ որոշվեց,որ ՀՀ բոլոր քաղաքացիների՝ Հայաստան մուտքը թույլատրվում է, նրանց ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ քաղաքացիությունից մուտքը թույլատրվում է, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, օրինական հիմքով բնակվող անձանց մուտքը թույլատրվում է: ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով ելք թույլատրվում է բոլոր այն դեպքերում, երբ ընդունող երկիրը դեմ չէ նրանց ընդունել, օտարերկրյա քաղաքացիներին օդային ճանապարհով թույլատրվում է ելքը, ցամաքային ճանապարհով չի թույլատրվում: ՀՀ տարածք մուտքը, եթե բեռնափոխադրում իրականացնող մարդու մասին չէ խոսքը, թույլատրվում է միայն օդային ճանապարհով:
Նախարարը տեղեկացրեց՝ կարող է սահմանափակվել որոշ ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ կամ դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Նշենք, որ այսօր՝ նախագծի տեքստի հրապարակումից հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Ի դեպ, վարչապետը հորդորեց, որ Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհաժեշտության դեպքում: Անցագրային կետերում ուղևորների ջերմաչափում կիրականացվի:

 

 

Արմինե Գևորգյան