Բավ է պառակտվել
20-01-2023 17:24

Հայաստանը միակ այլընտրանքն է Իրանի շուրջ թուրք-ադրբեջանական միասնական պատին . քաղաքագետ

Հայաստանն այլընտրանք է միասնական թուրք-ադրբեջանական պատին, որը կարող է ձևավորվել Իրանի շուրջ, ասում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Եթե, Աստված մի արասցե, ունենանք թույլ Հայաստան, որն անգամ այս պահին գտնվում է անկախությունից ի վեր ամենաթույլ վիճակում, այնուհանդերձ, Հայաստանն այլընտրանք է թուրք-ադրբեջանական մեկ միասնական պատին, որը կարող է ստեղծվել Իրանի շուրջ հյուսիս-արևմուտքից»,- ասել է նա «Նովոստի-Արմենիա» յութուբյան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ։

Ոսկանյանի խոսքով, դա նկատելի է նույնիսկ տնտեսական հարթությունում։

«Եթե մեկ վայրկյան պատկերացնենք, որ հայ-իրանական սահմանը, Աստված մի արասցե, այլևս գոյություն չունի, ապա Իրանը սահմանակից կլինի միասնական թուրք-ադրբեջանական տարածքին։ Եվ դա կսահմանափակի այս պետության աշխարհաքաղաքական մանևրի հնարավորությունները»,- ընդգծել է նա։