Բավ է պառակտվել
17-10-2016 15:43

ՀՀ-ն նոր սպառազինություն կստանա ՌԴ–ից ՀԱՊԿ–ի շրջանակում. փորձագետ

Հայաստանի զինված ուժերը կարճ ժամկետներում նոր հեռահար և բարձր ճշգրտության զենք կստանան Երևանում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվարծությունների շրջանակում, կարծում է Կոկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Երևանում կայացած ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի ժամանակ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, ՀԱՊԿ անդամ-երկրների առաջնորդները փաստաթղթեր են ստորագրել զինվորական կադրերի նախապատրաստման և ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցերի վերաբերյալ:

Մինասյանի խոսքով, ռազմատեխնիկական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների տեսանկյունից հայ-ռուսական հարաբերություններում հերթական անգամ նկատվել է առաջընթաց:

«Նախևառաջ, պայմանավորվածությունները վերաբերում են ռազմատեխնիկական բաղկացուցչին: Դա ոչ միայն Երևանում անցկացված սպառազինության և պաշտպանական տեխնիկայի ցուցահանդեսն էր, այլև Հայաստանին լուրջ սպառազինություն մատակարելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշեց Մինասյանը:

Ընդ որում` փորձագետն ընդգծեց, որ այս պահին, երբ գործարքը դեռ ավարտված չէ, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ տեսակի զենք կմատակարարվի Հայաստանին: «Այդուհանդերձ, այս համաձայնագիրը փաստ է, և կարծում եմ, որ բավական կարճ ժամանակահատվածում այն կիրականացվի», - ավելացրեց Մինասյանը: