Բավ է պառակտվել
17-10-2022 10:47

Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին սահմանային անցակետերի բացման առաջարկի կապակցությամբ. Փաշինյան

ՀՀ կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին սահմանային անցակետերի բացման առաջարկի կապակցությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն մի քանի ամիս է` շրջանառության մեջ է դրվել հայ–ադրբեջանական սահմանին երեք հսկիչ անցակետերի բացման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը` արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովման համար։ ՀՀ կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», – գրել է նա Twitter–ում։

Հայաստանը հոկտեմբերին շրջանառության մեջ է դրել ԱԱԾ–ի նոր նախագիծը Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետի ստեղծման մասին` Սոթքում, Երասխում և Քարահունջում։

Փաշինյանն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով կապ ապահովել Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև, երաշխավորելով այդ երթուղու անվտանգությունը` հայկական օրենսդրությանը համապատասխան։ Բայց, նրա խոսքով, Ադրբեջանը մինչև այժմ չի արձագանքել այդ առաջարկին։