Բավ է պառակտվել
03-04-2019 15:11

Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը կայցելի Հայաստան

Հայաստանի Սահմանադրական դատարանի հրավերքով ապրիլի 4-5-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակություն։

Հայաստանի Սահմանադրական դատարանի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը:

Այցի շրջանակներում նախատեսված են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։