Բավ է պառակտվել
12-09-2021 15:33

Ռուսաստանի և Բելառուսի բանակները պատրաստ են ապահովելու Միութենական պետության անվտանգությունը․ Լուկաշենկո

Նախագահ Լուկաշենկոն պատմել է ռուսական զենքի խոշոր մատակարարումների շուրջ բանակցությունների և պայմանավորվածությունների մասին։

Ռուսաստանի և Բելառուսի բանակները պատրաստ են Միութենական պետության անվտանգության ապահովման խնդիրների կատարմանը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է կիրակի՝ «Զապադ-2» համատեղ զորավարժություններին հետևելլուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Զորավարժությունների ընթացքում ձեր գործողությունները ակնհայտորեն հաստատեցին մեր պետությունների բանակների և բելառուս ժողովրդի բարձր պատրաստվածությունը համատեղ գործողություններին՝ իրենց ինքնիշխանությունն ու անկախությունն ապահովելու համար»,- ասել է Լուկաշենկոն։

Պատասխանելով լրագրողների հարցերին, Բելառուսի նախագահն հայտնել է, որ Մինսկը Մոսկվայի հետ բանակցություններ է վարում ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ:

«Մենք բանակցում ենք և պլանավորում ենք С-400-ների մատակարարումն»,-ասել է Լուկաշենկան լրագրողներին:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններում իրեն պատմել է «Ռուսաստանի Դաշնության ավելի արդիական S-500 համակարգերի մասին, որոնք կարող են աշխատել բալիստիկ հրթիռների դեմ»։

«Շատ արդյունավետ համակարգ է, կարծեմ, արդեն փորձարկվել է, շուտով կընդգրկվի սպառազինության մեջ: Ես նրան ևս մեկ անգամ հիշեցրեցի S-400- ի մասին, ասացի, թե որտեղ ենք մենք ցանկանում տեղադրել այդ համակարգերն»,-ասել է Բելառուսի նախագահը:
Ավելին, ինչպես ընդգծել է Լուկաշենկոն, մինչև 2025 թվականը հանրապետությանը ավելի քան մեկ միլիարդ դոլարի չափով սպառազինության մատակարարումն արդեն համաձայնեցված է Ռուսաստանի հետ:

«Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է ... Մի մասն արդեն ստացվել է: Դա մի քանի տասնյակ ուղղաթիռ է, TOP-M2: Մեծ ծավալներ են..․ Այս ամենը խոսում է այն մասին, որ և՛ մենք, և՛ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ենք վերաբերվում այս արևմտյան ուղղությունը, որտեղ մենք անմիջական շփման մեջ ենք ՆԱՏՕ -ի զորքերի հետ», - ընդգծել է Լուկաշենկոն:

«Զապադ-2021» զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Մոնղոլիայից: Զորավարժություններն անցնում են Ռուսաստանի և Բելառուսի տարածքում, ներգրավված են մոտ 200 հազար զինծառայող, շուրջ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր և հրետանային կայաններ, 15 նավ: