Բավ է պառակտվել
28-07-2021 13:12

«Բանակն ի զորու է համարժեք պատասխան տալ»․ Սարգսյանի հայտարարությունը սահմանում իրավիճակի սրացման առնչությամբ

Նախագահն իր ցավակցությունն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Հայաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել բանակին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ։ Այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ, ընդգծել է Սարգսյանը, ցավով փաստելով, որ դրա հետևանքով հայկական զինված ուժերն ունեցել են զոհեր և վիրավորներ:
Նա իր ցավակցությունն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
«Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին», - ասվում է հայտարարությունում։
Հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 4-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գրոհել են հայկական դիքերը սահմանի հյուսիս-աչևելյան՝ Սոթք – Վերին Շորժա հատվածում։ Ժամը 11։00-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ՝ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյան, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյան և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյան։ Բաքուն դեռևս հայտնում է ընդամենը երկու վիրավորի մասին։

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի միջնորդությամբ պայյմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 10.00-ից հրադադար հաստատելու մասին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի, այս պահին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։