Բավ է պառակտվել
27-01-2016 13:15

Ըստ Freedom House–ի զեկույցի՝ Հայաստանն ու Արցախն ավելի ազատ են, քան Ադրբեջանը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն Աշխարհում 2016» զեկույցը, որտեղ ներկայացված է աշխարհի պետություններում ազատության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ 
Զեկույցում նշվում է, որ իրավիճակն, ընդհանուր առմամբ վատթարացել է, տնտեսական ճնշումներն ու հասարակական անհանգստությունը բերում են բռնապետական ռեժիմների կողմից այլակարծության ճնշմանն ու զանգվածային միգրացիայի, ահաբեկչությանն ու մեծ ժողովրդավարություններում այլատյացության զարգացմանը։ 
Վատթարագույն իրավիճակը մի շարք աֆրիկյան պետություններում է՝ Սոմալիում, Արևմտյան Սահարայում, ինչպես նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հյուսիսային Կորեայում, Ադրբեջանում և այլն։ Ադրբեջանը հնարավոր 100-ից ունի 16 միավոր ու «անազատ» կարգավիճակ ունեցող երկիր է։ Հայաստանը (46), Արցախը (33) ու Վրաստանը (64), ըստ զեկույցի, «կիսաազատ» երկրներ են։ 
Freedom House կազմակերպությունը հասարակական իրավապաշտպան կազմակերպություն է։ Այն գրանցված է ԱՄՆ-ում ու գործում է 1941 թվականից։ Freedom House-ի զեկույցներն ազդեցիկ գործոն են ԱՄՆ պետդեպարտամենտ ու այլ կառույցների ու կազմակերպությունների համար՝ արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացում։