Բավ է պառակտվել
30-09-2022 14:09

Հայերը պետք է խաղաղ ապրեն. Ֆրանսիան հարգում է իր տարածքային ամբողջականությունը. Դեսպան

Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

«Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել»,- գրել է Լույոն:

Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքներին։

Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու գաղափարին։