Բավ է պառակտվել
30-09-2023 00:36

Ամերիկաբնակ հայերը մեղադրել են Բայդենին Ադրբեջանի կողմից արցախցիների Ցեղասպանությանը սատարելու մեջ

«Բայդեն-Հարիսի վարչակազմը ստացավ այն, ինչի համար վճարել է. ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ադրբեջանական զինուժը հարձակվեց Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյաների վրա և և էթնիկական զտումների ենթարկեց նրանց, վտարելով իրենց պատմական հայրենիքից: Նա զինեց և օգնեց այս Ցեղասպանությանը: 120,000 պատճառ՝ Բայդենին պատասխանատվության ենթարկելու համար», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված ANCA-ի հայտարարության մեջ: