Բավ է պառակտվել
22-03-2017 13:11

Հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովը խթան կհանդիսանա երկրների հարաբերությունների զարգացման համար. Սարգսյան

  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարին Աբու Դաբիի օդանավակայանում դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյամը:
Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահը հանդիպում է անցկացրել Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյամի հետ:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կատարած իր նախորդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարճ ժամանակահատվածում Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովի կազմակերպման համար:
Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները, ինչպես նաև Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածություններն իրենց լուրջ ներդրումն ու դերակատարությունը կունենան հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Հանրապետության նախագահը «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի վերաբերյալ հանգամանալից զրույց է ունեցել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ: