Բավ է պառակտվել
15-05-2019 20:06

Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խոչընդոտել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․Թրեյսի

Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խանգարել ԱՄՆ-ի հետ փոխշահավետ հարաբերություններին, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

“Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր պատմական և աշխարհագրական կապեր ունի Ռուսաստանի հետ, սակայն կարծում եմ, որ շատերը Հայաստանում կհամաձայնվեն, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող և չեն սահմանափակում փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ”, - ասել է նա։

Թրեյսին նշել է, որ միջազգային հարաբերությունները վակուումի մեջ չեն։

“Աշխարհագրորեն և պատմականորեն Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ, սակայն իր արժեհամակարգով Հայաստանը կապված է արևմուտքի հետ, և այդ կապերը չեն հակասում միմյանց: Արտաքին քաղաքականությունում մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտությունն”,-ասել է դեսպանը։