Բավ է պառակտվել
17-08-2018 21:21

Հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան՝ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անլուրջ է անվանել խոսակցությունները հայ-ռուսական վատ հարաբերությունների մասին:
Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունն այն մասին, որ բոլորն՝ այդ թվում և ռուս գործընկերները պետք է հարմարվեն Հայաստանի ներկայիս իրավիճակին, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Ռուսաստանի հետ չի կարելի խոսել այնպես, ինչպես դա անում են Հայաստանի նոր իշխանությունները:
«Այս ժամանակաշրջանում ես երկու անգամ հանդիպել եմ և երեք անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները վատը չեն և, ի հեճուկս Հայաստանի Հանրապետական կուսակցության և նրա կողմնակիցների՝ դրանք լավ վիճակում են և ավելի են լավանալու», - ասաց վարչապետը ուրբաթ օրը Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ:
Նա վերահաստատեց իր խուստումն այն մասին, որ արտաքին քաղաքականությունում ռևերսներ չեն լինի, և, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումն ու դրանք նոր մակարդակի բարձրացնելը իշխանության կարևոր խնդիրներից մեկն է:
«Երեք ամիս առաջ ես խոստացել եմ, որ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի և ցանկանում եմ ասել, որ համապատասխան գործընթացներից հետո դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ և Խորհրդային Միության տապալումից հետո», - ընդգծել է Փաշինյանը:
Միաժամանակ վարչապետն ամբիոնից դիմեց ռուս փորձագետներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք:
«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանն ամուր կանգնած է ոտքերի վրա, ուղիղ մեջքով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը կխորանա և կզարգանա»,- ասաց նա: