Բավ է պառակտվել
29-10-2019 18:57

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում նպաստում են տարածաշրջանում կայունության ամրապնդմանը․ Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում նպաստում են տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով երեքշաբթի Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանաի կառավարության մամլո ծառայությունը, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, նծելով, որ երկու երկրների բարձր մակարդակի ղեկավարության հաճախակի հանդիպումները և ընդլայնվող փոխգործակցությունը վկայում է դրանց դինամիկ զարգացման մասին։ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և ռուսաստանի ռազմական և տազմատեխնիկական հանագործակցության բարձր մակարդակից, նշելով, որ ռուսաստանյան պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը կնպաստի դրա էլ ավելի ընդլայնմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Շոյգուն, իր հերթին, ընդգծել է, որ հայ-ռուսական համագործակցությունը զարգանում է ակտիվ և արդյունավետ։ Նա գոհունակությունն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և կարևորել երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թթվականի ծրագրի ստորագրումը:
Փաշինյանը և Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացուման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին և այդ երկրում իրականացվող մարդասիրական հայկական առաքելությանը:
Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի պաշտպանության նախարարն քննարկել են նաև Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքները: