Բավ է պառակտվել
02-05-2023 18:06

Հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փոխկապակցված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության հետ, հայտարարել է երեքշաբթի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում հանդիպմանը կմասնակցի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Խնդիրը Ռուբեն Ռուբինյանի անձը չէ, այլ այն, որ նա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացի պատվիրակն է: Ինքը այնտեղ չի գնացել որպես ԱԺ փոխնախագահ, ինքը այնտեղ գնացել է այդ իր կարգավիճակով: հետեւաբար, դա նշանակում է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախյան հակամարտության կարգավորմանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Մամիջանյանը։

Ապրիլի 30-ից Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։ Այցով այնտեղ է գտնվում նաև Ռուբինյանը։