Բավ է պառակտվել
09-03-2021 17:00

Հայկական բանակը չի նահանջի, նախագահը միայն մեկ ելք ունի․ ընդդիմության առաջնորդները՝ ցույցին Բաղրամյան փողոցում

Մեկնարկել է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» հերթական ցույցը Երևանի Բաղրամյան պողոտայում, որտեղ փետրվարի 25-ից շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ ակցիաները։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ասաց լրագրողներին, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը մտնի ուժի մեջ, Բանակը նրան չի ենթարկվի։

«Բանակը չի նահանջի, որովհետև այստեղ մի մարդու հարցը չէ։ Սա Օնիկ Գասպարյանի անձնական խնդիրը չէ, ամբողջ Բանակը իրավիճակն ընկալում է որպես ընդյհանուր, կոլեկտիվ հարց։ Եվ այնտեղ ոչ ոք չի նահանջի»,- վստահ է քաղաքական գործիչը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկ տարբերակ ունի։

«Որպես Սահմանադրության պաշտպան և երկրի ղեկավար, Սարգսյանն ունի միայն մեկ տարբերակ․ ուղարկել ԶՈւ ԳՇ պետի ազատման հրամանագիրը Սահմանադրական դատարան»,- ասաց Բաղդասարյանը։