Բավ է պառակտվել
27-01-2016 14:05

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիան սկսել է ԼՂՀ միջազգային ճանաչման առաքելությունը

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի՝ ABA-ի 17 անդամից բաղկացած կառավարիչների խորհուրդը վերջերս բանաձև է ընդունել, որով նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչմանն ուղղված աջակցությունը։ Շեշտելու համար ասոցիացիայի հանձնառությունն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքն ապահովելու հարցում՝ կառավարիչների խորհուրդը ևս մի բանաձև է ընդունել՝ 26 տարվա իր գոյության ընթացքում առաջին անգամ փոխելով առաքելության տեքստը և նշելով, որ կազմակերպության հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային օրենքով թույլատրվող բոլոր քայլերն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն ապահովելու համար և պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 
Պատմական բանաձևի ընդունման առիթով Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Հարի Տիգրանյանն ասել է. «Հայկական փաստաբանական ասոցիացիայի անդամները երդվում են ուս ուսի կանգնել Արցախում իրենց եղբայրների և քույրերի կողքին և իրենց իրավական փորձն են առաջարկում նրանց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասնելու գործում։ Մենք կոչ ենք անում ողջ աշխարհում գտնվող հայկական կազմակերպություններին միանալու այս ջանքերին»։