Բավ է պառակտվել
12-04-2022 12:08

Հայկական ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստն ու մեկնում Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այս շաբաթ բոյկոտել են ԱԾ նիստերը և հայտարարել, ու մեկնելու են Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր, «որտեղ է երկրի իրական օրակարգը»։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը, հիմնվելով Ազգային ժողովի կանոնակարգի վրա, հայտարարում է, որ այս շաբաթ չի մասնակցելու նիստերին և քվեարկությանը։ Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ՝ շարունակելու մեր հայրենակիցների հետ ամիջական կապը և կլինենք այնտեղ, որտեղ է այժմ մեր երկրի առաջնահերթ օրակարգը»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը խորհրդարանի ամբիոնին ամրացրել է Արցախի եռագույնը, նման դրոշներ են տեղադրվել նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմության համար հատկացված տեղերում։

Նա նշել է, որ Հայաստանն ու Արցախը լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած՝ կապված համաշխարհային միջազգային ճգնաժամի և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական պահվածքի հետ։

«Խորհրդարանական մեծամասնությունը դրսևորվում է իրավիճակին անհամաչափ պահվածք և ԱԺ-ում առաջնահերթ մեր իրական օրակարգը քննարկելու և լուծումներ գտնելու փոխարեն ցուցաբերում է բացարձակ իներտ պահվածք, հատկապես, երբ հարցը վերաբերում է Արցախին»,- ասել է նա։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։

Ապրիլի 5-ին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Երևանում հանրահավաք անցկացրեցին, որի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի դրոշն՝ ի նշան աջակցության հանրապետությանը և հայ ժողովրդի համախմբման։

Նրանք հայտարարություն տարածեցին, որում նշեցին իրենց պայքարի հիմնարար սկզբունքները։ Ավելի ուշ արցախյան եռագույնը բարձրացվեց Հայաստանի մի շարք այլ խոշոր քաղաքների հրապարակներում։