Բավ է պառակտվել
17-12-2021 15:21

Հայաստանի ընդդիմությունը սկսում է գլխավոր դատախազի հրաժարականի գործընթացը

Հայաստանի ընդդիմությունը սկսում է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի գործընթացն։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մենք՝ որպես ընդդիմություն, սկսում ենք Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի գործընթացը»,- հայտարարեց նա։

Հայաստանի ընդդիմություն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել Երևանում Բարձրագույն դատական խորհրդի և Գլխավոր դատախազության դիմաց։ Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս ըննդեմ երկրում «իրավական ամենաթողության», հայտարարելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անհաջողությունից հետո իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացնում քրեկան գործեր հարուցելու միջոցով