Բավ է պառակտվել
23-03-2021 12:37

Հայկական ընդդիմությունը շփոթության մեջ է ռեյտինգային ընտրակարգի հնարավոր չեղարկման կապակցությամբ. Լրատվամիջոցներ

Իշխանության հակառակորդները նույնիսկ պատրաստ են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, եթե իշխանությունները դրանք անցկացնեն նոր ընտրական օրենսգրքով:

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխությունների պատճառով: Այս մասին երեքշաբթի գրել է «Ժողովուրդ» թերթը:

Ըստ թերթի, «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները դեմ են ընտրությունների ռեյտինգային համակարգի վերացնելուն, քանի որ հասկանում են, որ միայն այդպես կարող են ձայների որոշակի տոկոս հանաքել։

Պարբերականը նշում է, որ իշխող թիմն իր հերթին ցանկանում է ազատվել ռեյտինգային ընտրակարգից, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն կողմ է պահպանել այն, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն նույնիսկ քննարկում է ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու դեպքում ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը: Ընդդիմությունը չի բացառում նաև, որ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու, հնարավոր է, վերջինս նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաև անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը ևս իր համաձայնությունը տա»:

Վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետն այս հայտարարությունն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո: Բացի այդ, Փաշինյանը խորհրդակցություններ է անցկացրել «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոնդ Մարուքյանի հետ: