Բավ է պառակտվել
01-06-2020 13:06

ԱԺ –ն կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի․Նաիրա Զոհրաբյան

 

Խորհրդարանն այսօր 83 կողմ, 16 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն՝ դեմ քվեարկեց:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի:
«Սահմանադրոթյան 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն, հայտնելով հստակ դիրքորոշում, քվերակել է դեմ, այդ տրամաբանությամբ եկեք չեղարկենք հունիս ամիսը»,- ասաց պատգամվորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ տիկի՛ն Զոհրաբյան, սպասում ենք Ձեր հեղինակած նախագծին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ բոլոր օրենքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն ու նրանց անվտանգությանը, այս նախագիծը նրա մասին է, որ համավարակով պայմանավորված՝ հնարավոր չէր պարզապես անցկացնել հանրաքվե և վտանգել քաղաքացիների կյանքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հնարաքվեն:

«Եթե ընդդիմությունն ունի մտավախություն, որ այս օրենքից հետո մենք գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու ենք 2015 թվականի Սահմանադրությանը, ապա պետք է ասեմ, որ այո, մենք դա անելու ենք»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկել հատուկ ընթացակարգով: Այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

 

 

Արմինե Գևորգյան