Բավ է պառակտվել
20-12-2021 19:08

Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ, ըստ որի զորքերը դուրս են բերվել Սյունիքից

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ մեկ տարի առաջ ստորագրվել է Սյունիքից (մարզ Հայաստանի հարավում, սահմանակից է Իրանին, իսկ անցյալ տարվա Արցախյան պատերազմից հետո՝ նաև Ադրբեջանին՝ խմբ.)։հայկական զորքերի դուրսբերման գաղտնի փաստաթուղթ։
Նրա տեղեկություններով, այդ փաստաթուղթը ստոագրել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն։ «Այսօր հասկանում ենք, որ Վաղարշակ Հարությունյանն, (այն

ժամանակ՝ Հայաստանի պաշտպանության նախարար), ով ասում էր․ «Մենք ձեզ հետ չենք, ինչպես ուզում եք, ապահովեք Սյունիքի անվտանգությունը» և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի հայկական զորքերը դուրս են բերվել, ինչի արդյունքում անվտանգության լուրջ սպառնալիքներ են ստեղծել ինչպես Սյունիքի մարզի, այնպես էլ ողջ Հայաստանի համար»,- ասել է նա երկուշաբթի մամլո ասուլիսին։

Գրիգորյանի խոսքով՝ պետք է մանրամասն հասկանալ, թե ինչ դրույթներ կային փաստաթղթում, և արդյոք դեռ պահպանվում են դրանում ամրագրված կետերը։
«Ստորագրման պահին, եթե անգամ զորքերը դուրս են բերվել, դժվար էր պատկերացնել, որ ճանապարհն ամբողջությամբ կանցնի նրանց (Ադրբեջանի ԶՈւ՝ խմբ.) վերահսկողության տակ: Ի վերջո, մեկ տարի անց մեր հասարակությունը պետք է իմանա, որ մեր թիկունքում փաստաթուղթ է ստորագրվել, ըստ որի սպառնալիք տակ է հայտնվել Սյունիքի անվտանգությունը՝ չնայած այն խոսքերին, որ այս գործընթացն իրականացվում է Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Պատգամավորը կարևորել է այս հարցի հստակեցումը, քանի որ Հայաստանի իշխանությունները կրկին գաղտնի գործընթացներ են նախաձեռնում, այս անգամ Թուրքիայի հետ, և հրապարակային հայտարարությունները միշտ չէ, որ համընկնում են իրականության հետ։

Ադրբեջանական անցակետ Սյունիքի մարզում
Նոյեմբերի 15-ի կեսգիշերից Կապան-Ճակատեն ճանապարհի (ՀՀ Սյունիքի մարզ) հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական անցակետ է տեղադրվել սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու համար։

Այսպիսով, Հայաստանի հարավի մի շարք գյուղերի բնակիչներ Կապան գնալու համար ստիպված կլինեն օգտվել այլընտրանքային ճանապարհից (մոտ 100 կմ երկարությամբ մեծ շրջանցում)։ Խոսքը Ճակատեն, Շիկահոխ, Սրաշեն, Ներքին Անդ, Ծավ, Շիշկերտ համայնքների բնակիչների մասին է։ Այս այլընտրանքային ճանապարհը լուրջ վերանորոգման կարիք ունի, ակնկալվում է, որ այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ։