Բավ է պառակտվել
04-10-2021 10:48

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ ՌԴ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ծրագրային այց է նախանշված նաև ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:

Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: