Բավ է պառակտվել
14-03-2023 19:24

Հայկական կողմը պատրաստ է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարար գործընկերների հետ հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հայկական կողմի պատրաստակամության մասին։

«Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի (Արարատ Միրզոյանի) այցը Մոսկվա, որտեղ (այս հարցը) կքննարկվի»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ավելի վաղ նախատեսված նախարարների հանդիպման չեղարկման պատճառը կապված էր սուր ճգնաժամի հետ՝ այն ժամանակ անհրաժեշտ էր, որ Միրզոյանը գտնվեր Երևանում։

«Մենք չենք բոյկոտել հանդիպումը, այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում, թչ ավել, ոչ պակաս։ Բայց մենք պատրաստ ենք և ասել ենք, որ հանդիպումը չի չեղարկվել»,- ասաց նա։

2022 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի և Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պատճառով։

Այս տարվա փետրվարին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան մշակում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպումը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով։