Բավ է պառակտվել
21-03-2019 15:41

Հայ պատգամավորները կհավաքվեն արտահերթ նիստի՝ քննարկելու հրատապ օրինագծերը

Հինգշաբթի օրը նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը որոշել է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել մի շարք հրատապ օրինագծեր քննարկելու համար։

Առաջարկվել է նիստը գումարել խորհրդարանի մարտի 26-ին հրավիրված ընթացիկ նիստի օրակարգը սպառվելուց անմիջապես հետո։

Կառավարությունն առաջարկել է պատգամավորներին արտահերթ կարգով քննարկել ”Ազգային ժողովի կանոնակարգի” և “Սահմանադրական դատարանի մասին” սահմանադրական օրենքների փոփոխությունները։