Բավ է պառակտվել
15-07-2021 16:16

Հայաստանի պատգամավորները հնգապատիկ ավելացնում են իրենց ծախսերին հատկացվող գումարն ընտրողների հետ հանդիպումների համար

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոն զբաղեցնող և պետական ծառայոության մեջ գտնվող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները։

Ինչպես նշեց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, փոփոխություններով առաջարկվում է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը հնգապատիկ ավելացնել, 50 000 դրամից դարձնելով 250 000 դրամ։

«Գործող դրույքը հաստատվել է դեռևս 2013 թվականին, սակայն այդ ժամանակից ի վեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ 2015թ․ Սահմանադրության համաձայն Հայաստանը 2018թ․-ին դարձել է խորհրդարանական հանրապետություն»,- ասաց Ենգիբարյանը։

Ներկայացված օրինագիծը կոչված է ամրապնդել պատգամավորների ինստիտուտը, որոնք պետք է ավելի հաճախ հանդիպեն ընտրողների հետ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բյուջեի ծախսերն էապես չեն աճի, քանի որ 2020թ․-ին դրանք կազմել են 274,5մլն դրամ, իսկ փոփոխությունների, այդ թվում՝ նոր գումարման պատգամավորների թվի նվազման արդյունքում ծախսերը կկրճատվեն 17,7 մլն․ դրամով, կազմելով 256,8մլն․ դրամ։