Բավ է պառակտվել
18-01-2019 15:57

Հայ խորհրդականներն ընտրել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներին

Երկժամյա գաղտնի քվեարկությունից հետո Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն ուրբաթ ընտրել են 11 մշտական հանձնաժողովի ղեկավարներին։

“Յուրաքանչյուր պատգամավորի տրվել է մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնների թեկնածուների անուններով 11 քվեաթերթիկ։ Ընդամենը քվեարկել է 129 պատգամավոր”,- հայտնել է խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ (կողմ՝ 112, դեմ՝ 16 պատգամավոր), Ռուբեն Ռուբինյանն՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (կողմ՝ 117, դեմ՝ 12), Մխիթար Հայրապետյանը՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ (կողմ՝ 116, դեմ՝ 11), Արման Եղոյանը՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ (կողմ՝ 108, “դեմ՝ 17), Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ (կողմ՝ 122, դեմ՝ 4)։
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ (122 կողմ, 4 դեմ), Վարազդատ Կարապետյանը՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ (127 կողմ, 2 դեմ), Բաբկեն Թունյանը՝ տնտեսական հարցերի և ներդրումների հանձնաժողովի նախագահ (123 կողմ, 6 դեմ), Նաիրա Զոհրաբյանը՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ (127 կողմ, 2 դեմ), Միքայել Մելքումյանը` տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ (122 կողմ, 6 դեմ), Մանե Թանդիլյանը՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ (116 կողմ, 10 դեմ)։