Բավ է պառակտվել
08-02-2022 23:53

Հայկական լրատվամիջոցները գրում են Միութենական պետությանն անդամակցելու շուրջ քննարկումների մասին

Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանն անդամակցելու շուրջ քննարկումների մասին հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունները։

«Նման քննարկումներ չկան»,- ասել է Արշակյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ մինչև 2024 թվականը պետք է պատրաստ լինի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության նախագիծը։

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, որ հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը։ Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանին, նա թույլ էր տվել արտահայտություն, որը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել հայ հասարակության շրջանում․ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»,- ասել էր նա։