Բավ է պառակտվել
10-05-2021 11:27

Հայաստանի խորհրդարանը նորից վարչապետ է ընտրում (տեսանյութ)

Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստում ընթանում են վարչապետի ընտրությունները։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում նիստին։
Ս․թ․ մարտի 18-ին, Հայաստանի նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է լուծարվել միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, և պատգամավորները երկու անգամ չընտրեն նոր վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը համարվում է լուծարված օրենքի ուժով, և անց են կացվում արտահերթ ընտրություններ։

Պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց և դարձավ վարչապետի ժ․պ․։ Սահմանադրության համաձայն՝ մեկնարկեց խորհրդարանի լուծարման գործընթացը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ներկայացնելով վարչապետի թեկնածությունը նշեց, որ խմբակցությունը թեկնածություն է ներկայացրել, որպեսզի հնարավոր լինի ցրել խորհրդարանը և, քաղաքական ուժերի պայմանավորվածության համաձայն, հունիսի 20-ին անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Այդ նպատակով, օրենքի համաձայն՝ պետք է լուծարել խորհրդարանը, ինչը հնարավոր է այն դեպքում, եթե խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։ Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» խմբակցությունը նեկայացնում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն»- ասաց Մակունցը։

Քաղաքական պայմանավորվածության համաձայն ընդդիմադիր խմբակցություններից և ոչ մեկը թեկնածու չի առաջադրում։ Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Եվ կրկին ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանը նրան չի ընտրի վարչապետի պաշտոնում, ինչից հետո նրա թեկնածությունը 7 օր անց նորից կառաջադրվի։ Երկրորդ անգամ չընտրելու դեպքում խորհրդարանը կլուծարվի։

Համաձայն ՀՀ օրենսդրության, վարչապետի հրաժարականից հետո յոթօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ ներկայացնել։ Հակառակ դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, որոնց կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անց են կացվում Ազգային ժողովի լուծարումից ոչ շուտ քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։ Ընդ որում, խորհրդարանի լուծարման գործընթացը տևում է 14 օր, քանի որ Ազգային ժողովը կարող է լուծարվել վարչապետի հրաժարականի դեպքում։

Հայաստանի խորհրդարանում ընթանում են վարչապետի ընտրությունները
Հայաստանի խորհրդարանը չի ընտրել վարչապետ
Հայստանի խորհրդարանը երկրորդ անգամ կքննարկի վարչապետի ընտրության հարցը
Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի հարցով
ՀՀ և Արցախի նախկին վարչապետները երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար