Բավ է պառակտվել
21-01-2023 17:00

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի գործողություններին Ռուսաստանի արձագանքից

Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի արձագանքը տարածաշրջանային անվտանգությունը խաթարող Ադրբեջանի գործողություններին, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից օգնության կոնկրետ միջոցներ էր ակնկալում։ Այդ մասին ուրբաթ օրը Times Radio-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը։

«Ադրբեջանի հարձակմանը ենթարկվելուց հետո Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ ելնելով [Հավաքական անվտանգության] պայմանագրով գործընկերների պարտավորություններից, մենք դիմեցինք նրանց և Ռուսաստանի Դաշնությանը: Ցօրս ստացած արձագանքը գոհացուցիչ չէ Հայաստանի Հանրապետության համար, մենք ակնկալում էինք [Ադրբեջանի գործողությունների] խիստ դատապարտում և Հայաստանի պաշտպանությանն ուղղված գործողություններ՝ ելնելով պայմանագրով մեր դաշնակիցների պարտավորություններից»,- ասել է նա։

Ներսեսյանը միաժամանակ նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ռուս խաղաղապահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, որոնք «պահպանում են խաղաղությունը և կատարում իրենց պարտականությունները»։ Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքը շուտով կապաշրջափակվի։

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության նոր սրացումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը։ Ծանր զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մարտական ​​բախումները հանգեցրին բազմաթիվ զոհերի։ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ կազմակերպությունն առաքելություն ուղարկեց Հայաստան։