Բավ է պառակտվել
09-05-2019 17:59

Հայաստանի վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են փոխգործակցությանն առընչվող հարցեր

Մայիսի 9-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, տեղեկացրել է հայկական կառավարության մամլո ծառայությունը:
Զրուցակիցներն ընդգծել են այդ օրը նշվող եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ձևաորմանը և Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումների կարևորությունը:
"Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առընչվող հարցեր",- ասվել է հաղորդագրությունում:
Փաշինյանի գլխավորած Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գտնվում է Արցախում մայիսի 9-ի եռատոնին նվիրված լայնածավալ միջոցառումներին մասնակցելու նպատակով: