Բավ է պառակտվել
09-05-2022 13:30

Հայաստանի վարչապետը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահին, վարչապետին և ԱՊՀ երկրների ղեկավարներին

Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին և վարչապետին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին։

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Փաշինյանը խոսել է նրանց մասին, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում։ «Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում», - նշել է Հայաստանի վարչապետը։

Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասվում է․

«Մեր հայրերի ու պապերի և բոլոր նրանց անմահ սխրանքը, ովքեր հերոսաբար ուս ուսի կռվել են մարտի դաշտում և անձնուրաց աշխատել թիկունքում, հավերժ կմնա մեր սրտերում»:

Մայիսի 9-ի առթիվ վարչապետի անունից շնորհավորական ուղերձներ է հղվել նաև Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահներին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին: