Բավ է պառակտվել
08-02-2017 18:45

Լրագրողների հետ շփումից առանձնապես հաճույք չեմ ստանում. ՀՀ վարչապետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում կառավարության ժամի շրջանակներում պատգամավորների հարցերին պատասխանելիս դժգոհել է լրագրողներից: Նա դա արել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իրեն կոչ է արել չխուսափել լրագրողներից և նրանց հնարավորություն տալ մեկնաբանություններ ստանալ տրված հարցերին:
Բանը նրանում է, որ կառավարության հետ հարց ու պատասխանի օրերին Ազգային ժողովի անվտանգության ծառայությունը լրագրողներին արգելում է օգտվել շինության այն մուտքերից, որոնցով անցնում են վարչապետն ու կառավարության անդամները:
Կառավարության անդամների նիստը լուսաբանող լրագրողները նիստերի դահլիճ մուտքի հնարավորություն չունեն և ողջ գործընթացին հետևում են տեխնիկակն միջոցներով հագեցած հատուկ օթյակից:
Վարչապետը նաև ասել է, որ բավականին հաճախ է հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
« Նույնիսկ կարծիք կա, որ լրագրողների հետ չափազանց շատ ենք հանդիպում: Որևիցե սահմանափակում լրագրողների հետ հանդիպման համար չենք դրել՝ չնայած, անկեղծ ասած, լինում են դեպքեր, երբ առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից: Բայց ոչ միշտ»,- ասել է Կարապետյանը, կատակելով, որ պատկերացնում է, թե ինչ մեկնաբանություններ տեղ կգտնեն մամուլում իր այս խոսքերից հետո: