Բավ է պառակտվել
18-04-2017 12:28

Վարչապետը փորձում է կանխել դաշնակցական նախարարների մուտքը կառավարություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին փորձում է միջամտել իշխող Հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնբակցության միջև կոալիցիայի ձևավորման գործընթացին, այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Վարչապետ Կարեն Կարապետյանի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում: Բայց, քանի որ կոալիցիայի ձևավորմանը խոչընդոտելը վեր է նրա ուժերից, այն պարզ պատճառով, որ դա որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, Կարապետյանն այս անգամ էլ փորձում է գոնե ազդեցություն ունենալ նախարարների թեկնածությունների վրա: Ահա թե ինչու է ձգձգվում այդ հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը»,- ընդգծվում է հրապարակման մեջ:
Թերթի տեղեկություններով Կարապետյանը կտրականապես դեմ է նոր կառավարության մեջ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներգրավմանը: Միևնույն ժամանակ ՀՅ Դաշնակցությունում ևս չեն ցանկանում Մինասյանին տվյալ պաշտոնին տեսնել, քանի որ նրա նախարար նշանակվելուց հետո խորհրդարանական Դաշնակցություն խմբակցությունը զգալիորեն թուլացել է:
« ՀՅ Դաշնակցությանը աշխատող օրենսդիր է անհրաժեշտ, ով հարկ եղած դեպքում կկարողանա քննադատել կառավարությանը՝ ինչով էլ շատ տարիներ զբաղված էր Մինասյանը»,- նշված է հրապարակման մեջ: