Բավ է պառակտվել
28-08-2020 12:43

Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել․ Արգիշտի Քյարամյան (Տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ազգային անվտանգության ծառայություն կանչելու որեւէ հիմք չկա:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով Ազգային ժողովում մասնակցում էր բյուջեի վերաբերյալ դռնփակ քննարկմանը։
Հիշեցնենք՝ մամուլը տեւական ժամանակ գրում է Թորոսյանի հրաժարականի, ինչպես նաեւ՝ ԱԱԾ կանչվելու մասին, ինչը, սակայն, պարբերաբար հերքվում է:
Հարցին՝ ճիշտ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ԱԱԾ-ն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությամբ, Քյարամյանը չպատասխանեց:
Անդրադառնալով նախքան ԱԱԾ տնօրեն նշանակվելը Քննչական կոմիտեի նախագահ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու քննարկումներին, Քյարամյանն ասաց, որ այդ հարցերը ամբողջությամբ պարզաբանվել են, տեխնիկական խնդիրներ են:
Նա հերքեց լրագրողի այն դիտարկումը, թե իր նշանակումից հետո ԱԱԾ-ում կադրային արտահոսք է եղել:
Վերջինս ներողություն խնդրեց՝ լրագրողների մյուս հարցերին չպատասխանելու համար., ասելով, որ ԱԱԾ֊-ի սպեցիֆիկան այդպիսին է.
«Այն ինֆորմացիան որ կարողանում ենք տրամադրել թափանցիկ քաղաքականություն վարելու տեսանկյունից, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրել է»,- ասաց Քյամյանը: