Բավ է պառակտվել
24-10-2013 21:49

9 ամսում 160 հազար քաղաքացի հեռացել է ՀՀ-ից

Այսօր Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կրկնեց, որ աշխատավարձերի բարձրացումից մոտ տասն ամիս առաջ այդ մասին հայտարարելը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի՝ «Բարձրացումը պետք է լինի շատ արագ եւ միանգամից, որպեսզի գնաճը մեղմվի»: Ապա նկատեց, որ սոցծրագրերի մեջ մտնող խոցելի շերտերի համար՝ գործազուրկներ, թոշակառուներ, հաշմանդամներ, բեռն ավելանալու է, քանի որ գների թանկացման եւ գնաճի հետ կապված նրանց 15% թոշակների բարձրացումը համարժեք չէ, գրում է «A1Plus.am»-ը:

Նա նաեւ բերեց արտագաղթի մասին խոսող թվեր: Մասնավորապես, ասաց, թե ռուսական ծառայությունների տվյալներով վերջին ինը ամիսներին Վերին Լարսի սահմանով Հայաստանից դուրս է եկել 160 հազար ՀՀ քաղաքացի, իսկ այդ ճանապարհով գնում է ամենաաղքատ խավը, որը ինքնաթիռի տոմս գնելու փող չունի: Դուք դուրս եք մղում արտադրություն կազմակերպողին, բյուջեն լցնողին»: