Բավ է պառակտվել
18-11-2020 16:25

Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է ՀՀ վարչապետի  որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Արտակ Դավթյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ էր նշանակվել այս տարվա հուլիսին: