Բավ է պառակտվել
07-06-2019 15:03

Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Արտակ Զեյնալյանն ուրբաթ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է նեերկայացրել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր”,- գրել է նա:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնում իրեն նշանակելիս ցուցաբերած վստահության համար, ինչպես նաև միջազգային կառույցներին։

«Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:

Ավելի վաղ իր հրաժարականի մասին տեղեկացրել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին հայտատրերել է “Հանուն անկախ դատարանների” ակցիայի մասին և կոչ արել հաջորդ առավոտ արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը (արգելափակումը գործել է ժամը 8։30-ից մինչև 13։30)։

Մայիսի 20-ին Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դատարանները չեն վայելում հայ հասարակության վստահությունը, և ժամանակն է դատական համակարգում իրականացնել “վիրահատական միջամտություն”։ Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի (հուսալիության ստուգում՝ խմբ.), ինչպես նաև, որ երկրին կենսականորեն անհրաժեշտ է անցումնային արդարադատության մեխանիզմների ներդրումը։