Բավ է պառակտվել
18-09-2017 11:42

Արցախցին ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունք. ՀՀ նախագահ

Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունք. «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արցախը պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, կայուն քաղաքական համակարգով, զարգացող տնտեսությամբ և հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է այդ իրավունքը»,- ընդգծել է նախագահը:

Սարգսյանի խոսքերով, Արցախի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքի իրացումը պատմական փաստ է:

«Մնացած հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Շատ տարիներ շարունակ, չնայած տարատեսակ քաղաքական առասպելների, մենք ապացուցել ենք, որ մեզ անհնար է այդ ուղուց շեղել»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: