Բավ է պառակտվել
21-04-2014 13:09

Տիգրան Կարապետյանի համար Արթուր Բաղդասարյանի հրաժարականը զրոյի է հավասար

՛՛Ժողովրդական կուսակցության՛՛ նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին:
՛՛Արժեք չունի, զրոյական է՛՛, -նա այսպես բնութագրեց Բաղդասարյանի հրաժարականը::
՛՛Ես չեմ մեկնաբանում Արթուր Բաղդասարյանի արածը, որովհետեւ նա այդքան արժեք չունի, զրոյական է: Մտնում է կոալիցիա, դուրս է գալիս կոալիցիայից: Քառյակ, եռյակ, ընդդիմություն, իշխանություն… քաղաքական ուժերը կարծես թե շանտաժ են անում միմյանց` ասելով, որ ընդդիմություն են մտնում, հետ գնում իշխանություն: Հայաստանում ընդդիմություն չկա, միակ ընդդիմությունը մենք ենք` ժողովրդական ընդդիմություն ենք՛՛,- վստահեցրեց նա:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից: