Բավ է պառակտվել
17-10-2014 09:02

Արթուր Բաղդասարյանին փոխվարչապետի պաշտոնը չի առաջարկվել

«Իրավունքը» ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց՝ հնարավո՞ր է փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: 
Հիշեցնենք՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:  Արթուր Միսակյանը հերքեց շրջանառվող լուրերը, ապա հավելեց, որ նման առաջարկ չի արվել: «Եթե անգամ արվի էլ,պրն Բաղդասարյանը չի ընդունելու, քանի որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, իշխանության մաս չէ»,- ասաց ՕԵԿ մամլո խոսնակը: