Բավ է պառակտվել
24-09-2019 15:19

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է: Միասին ճանապարհ ենք անցել» Սասուն Միքայելյան

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է: Միասին ճանապարհ ենք անցել», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Լրագրողի դիտարկմանը թե Վանեցյանը իր հրաժարականի տեքստում սթափության կոչ էր արել, Միքայելյանը նշեց, որ բոլորը պետք է սթափվեն։
Իսկ ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբմանն է նետել», Միքայելյանը նշեց, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի ասելու։
«Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։
Նշենք, որ այս մասին Սասուն Միքայելյանը խոսեց «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության ժամանակ: Արդեն անդրադառնալով զորավարժությանը Միքայելյանը նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքով զորահավաքին երկրապահից մասնակցել է 6540 մարդ:
«Աստված մի արասցե, բայց եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է»,- ասաց նա:

 

Արմինե Գևորգյան