Բավ է պառակտվել
13-01-2020 14:28

Արթուր Վանեցյանն ընդդիմության առաջնորդ դառնալու շանս ունի. քաղտեխնոլոգ

Այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքական դաշտում չկա ընդդիմության խարիզմատիկ առաջնորդ, հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մամլո ասուլիսի ժամանակ։

Քոչարյանի կարծիքով, ելնելով մի շարք պատճառներից այդ դիրքին կարող է հավակնել միայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մասնավորապես, այն պատճառով, որ նա վերջին երկու տարիներին ամենաերևացող ֆիգուրներից է եղել։

“Եթե Արթուր Վանեցյանը մտնի քաղաքականություն՝ նրա շանսերը շատ մեծ են”,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ, նշել է Քոչարյանը, 2020թ Հայաստանի քաղաքական ուժերը կպայքարեն ոչ միայն իշխանության, այլև ընդդիմադիր դաշտում տեղի համար։

“Միշտ այդպես է եղել, հիմա այդ (գործընթացն) ավելի ակնառու կլինի, քանի որ այդ տեղի համար պայքարում են ինչպես իրենց ընդդիմություն հայտարարած խորհրդարանական երկու ուժերն, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը, որոնք շատ բազմազան են և տարբեր շանսեր ունեն”,- նշել է նա։

Ըստ Քոչարյանի, Հայաստանում ծավալվող գործընթացներն այսօր արդեն նկատելի են և կանխատեսելի էին, քանի որ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին ընդդիմադիր դաշտը, փաստորեն, դատարկվել էր, և որևէ մեկը պետք է զբաղեցներ այն։

“Բավականաչափ ակտիվ են նոր ուժերը, որոնք դեռևս օբյեկտիվորեն այնքան էլ երևացող չեն լայն հասարակության համար, բայց այս տարի կլինեն ավելի ակտիվ, քան նախկինում”,– կարծում է նա։