Բավ է պառակտվել
06-06-2014 12:52

Հիմա մարդիկ գիտակցաբար օգնում են երեխաներին՝ արյուն նվիրելով.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ կամավոր Լուսինե Ներսեսյանը տեղեկացրեց, որ հունիսի 12-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կկայանա «Հանձնենք արյուն, փրկենք երեխաների կյանքը» արյունատվական ակցիա::
«Դոնորը պետք է լինի չափահաս, աղջիկների համար քաշը պետք է լինի 53 կգ-ից բարձր, տղաներինը՝ 63 կգ: Պիտի դեղնախտ տարած և վերջին երեք ամիսներին բժշկական, գործիքային միջամտություն չլինի: Տեղում անցնում է նաև բուժզննություն, ապա թույլատրվում արյունատվությունը»,-մանրամասնեց ասուլիսին ներկա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Շամիլյանը, խեսելով արյուն տալու համար անհարժեշտ պայմաններից:
Բժիշկ-փոխներարկաբանը նշեց, որ հիմա մարդիկ գիտակցաբար օգնում են, գնում արյուն են նվիրում երեխաներին: Ակցիան «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության հերթական միջոցառումներից է, որի ընթացքում հավաքված գումարները փոխանցվում են առավել ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին:
«Դիմողները շատ են, ընտրում ենք այն բալիկներին, ովքեր անհապաղ օգնության կարիք ունեն»,- ասաց Լուսինե Ներսեսյանը:
Անրադառնալով նմանօրինակ հիվանդությունները Հայաստանում բուժելուն և պետության կողմից աջակցությանը, Անդրանիկ Շամիլյանը նշեց այն հիվանդությունները, որ արտերկրում են բուժվում, հինգից տասը տոկոս են կազմում, թիվը մեծ չէ, իսկ պետության կողմից էլ աջակցություն կա: