Բավ է պառակտվել
30-09-2015 12:01

ՌԴ Դաշնային խորհուրդը թույլ է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զորքի օգտագործումը

ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զինված ուժերի օգտագործմանը։ Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին։ 
Դաշնային խորհուրդը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 30-ին, քննարկել է երկրի սահմաններից դուրս Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման հարցը։ Դաշնային խորհուրդ դիմումը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 
«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 102-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիման վրա Դաշնային խորհուրդ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս համընդհանուր ընդունված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորակազմի օգտագործման համաձայնության մասին Դաշնային խորհրդի որոշման ընդունման մասին առաջարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: