Բավ է պառակտվել
28-08-2019 17:58

Աշոտյանը վշտացած է, որ վարչապետը սիրողական մակարդակով է շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուշադրությամբ հետևել է դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Նա այդ ելույթից հետո մեծ հիասթափություն է ապրել: Հիսաթափության մասին խոսել է ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ: Նախ Աշոտյանը անդրադարձել է այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանի ասել էր՝ թե հեղափոխությունը համաշխարհային մակարդակի իրադարձություն է: Աշոտյանը այս արտահայտությունը համեմատեց հայտնի հումորային արտահայտության հետ, որ «От создателя Ну, погоди-ին էլ է» հայ:

<<Այս նույն տրամաբանության մեջ է, որ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի, ու զավեշտալի է, բայց, ցավոք սրտի, սրա վրա կառուցվեց ու շարունակվում է կառուցվել ՀՀ արտաքին քաղաքականությունը: Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը՝ կապիտալիզացնել թավշյա հեղափոխությանն արտաքին քաղաքականության մեջ, ի զորու չեղավ կատարել այս մեկ ու կես տարվա ընթացքում: ՀՀ արտաքին քաղաքականության ոչ մի ոլորտում իշխանափոխությունը չբերեց ոչ մի բեկումնային զարգացումների>>,- ասաց նա: Աշոտյանը նշել է,որ արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի եւ 2014 թվականի Ուկրաինայի օրինակները եւ տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում»,-ասում է Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի համար զարմանալի է նաև,որ վարչապետի խոսքն այն մասին, թե ինքը դառնացած է ԼՂ կարգավորման հարցում նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունից. <<Ինչո՞վ եք դառնացած: Ո՞ր ստացել եք որպես ժառանգությունը երբեւէ ամենալավ բանակցված փաթեթը: Ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Ո՞ր համանախագահները այլեւս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը>>:
Արմեն Աշոտյանը կոչ է անում ԱԳՆ-ին «Իմ քայլի» պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ կազմակերպել. <<ԱԳՆ-ին կոչ եմ անում իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ անել: Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց մեր շահերը կարողանան պատշպանել դրսում:Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում>>,-ասել է Արմեն Աշոտյանը: