Բավ է պառակտվել
03-10-2014 16:22

Մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա. Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե սև ու մութ ամպեր են կուտակվել ՀՅԴ-ի գլխավերևում, քանի որ և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից պարբերաբար ենթատեքստերով են խոսում Դաշնակցության ներկայիս գործելաոճի մասին, ասաց թե ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա.
«Միշտ էլ փորձել են Դաշնակցության շուրջ պատմություններ հյուսել, մի կողմից մի բան ասել, մեկ այլ կողմից՝ այլ բան, այս բոլորը նոպաների նման միշտ կրկնվում է, մենք հանգիստ-խաղաղ մեր գործին ենք, այս հարցում որևէ պրոբլեմ չկա. միշտ փորձել են ուղղորդել Դաշնակցությանը, բայց ոչինչ չի ստացվել»,- ասաց նա: