Բավ է պառակտվել
09-09-2020 11:45

Հայկ Մարությանը շուտով հրաժարականի դիմում է ներկայացնելու

«Նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր մի իրավիճակի է ականատես եղել: Երեւան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այնուհետև, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով: Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են: Թե ինչի շուրջ են զրուցել վերջիններս, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ «Ժողովուրդ» օրաթերթին այդ թեմայով: Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանի օրը ավարտվել է ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցով: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետը ավագանու նիստը չի վարել, քանի որ վատառողջ է: Ինչ է պատահել Մարությանին՝ դա էլ չկարողացանք պարզել. քաղաքապետի խոսնակը դարձյալ հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել»:
Իսկ ահա «Իրավունք» թերթն էլ գրում է, որ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու: Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապված է այն բանի հետ, որ նա այլևս չի դիմանում ոչ յուրայինների, ոչ էլ գործնականում ողջ հասարակության ամենօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, խիստ մեղմ ասած, քննադատությանը»: