Բավ է պառակտվել
26-06-2014 10:36

Բրյուսելում մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը

Բրյուսելում այսօր մեկնարկում է Եվրամիության գագաթաժողովը, որտեղ կխոսվի Ուկրաինայի իրավիճակի և Եվրոպական միության նոր ղեկավարության նշանակման մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Գագաթաժողովի հիմնական աշխատանքային օրը կլինի հունիսի 27-ը, որը կսկսվի Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումից։

Առանց գործընկեր երկրների առաջնորդների ԵՄ կառավարությունների և պետությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը, ԵՄ էներգաանվտանգության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-ում տնտեսական աճի և զբաղվածության բարձրացման հնարավորությունները։

ԵՄ առաջնորդները վերջնականապես կհաստատեն 2015թ. հունվարի 1-ից Լիտվան եվրոյի գոտի ընդունելու մասին որոշումը։